вторник, 28 февраля 2017 г.

Իմ ուսումնական պլանը.

Ուսումնական տարվա 2 -րդ կիսամյակը այս տարի իմ և իմ դասընկերների համար սկսվեց անակնկալներով: Ազատ որոշումններ կայացնելու, ընտրություն կատարելու հնարավորությունը մեր կրթահամալիրում անակնկալ չէր կարող մատուցել. մենք վաղուց սովոր ենք դրան: Ուղղակի մի տեսակ խորթ է, որ էլ ոչ մի դասաժամ մեր դասարանով միասին չենք լինելու։
Ես այս տարի, ինչ–ինչ հանգամանքներ նկատի ունենալով, ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն չեմ դիմելու։ Չգիտեմ ՝ որտեղ եմ կարդացել կամ լսել, բայց կրկնեմ ՝ աչքս է հեռուն, այսինքն` ուզում եմ բարձրագույն կրթություն ստանալ դրսում: Դա հետոյի խմդիր է ՝ կապված տարբեր հանգամանքների հետ։ Ուզում եմ լավ մտածել և ճիշտ ընտրություն կատարել։
Այս կիսամյակ ազատ եմ, կարող եմ ընտրել իմ նախասիրած առարկաները, կազմակերպել իմ օրը, զբաղվել սիրած զբաղմունքներով: Ընտրել եմ լեզուներ ՝ հայոց լեզու, անգլերեն, իսպաներեն, որոնց դասերին մասնակցում եմ հաճույքով: Բոլոր դեպքերում իմ նախասիրությունը (հոբբին) եղել և մնում է պարը: Սիրով ճանփորդում եմ ՝ փորձելով բազմազանություն մտցնել առանց այն էլ բազմազբաղ առօրյայում։

среда, 22 февраля 2017 г.

Հավերժ երիտասարդ Տերյանը

Եթե Տերյան, ապա թարմությամբ ու կախարդական ուժով լցված բանաստեղծություններ: Եթե Տերյան, ապա հոգին հանդարտացնող ու բուժող լիրիկական բանաստեղծություններ: Եթե Տերյան, ապա հայրենիքի անմար սիրով ու ցավով լցված բանաստեղծ: Եթե Տերյան, ապա Բանաստեղծ եւ Հասաակական-Պետական գործիչ:
Տերյանի քնարերգությունը անցնելով շատ կարճ ժամանակահատված, ապրում է մինչ այսօր: Արդի են նրա մտքերը, ասելիքը… Ապրում ու շնչում են նրա լիրիկական բանաստեղծությունները…

ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՏԵՐՅԱՆԸ…

пятница, 25 ноября 2016 г.

Ցուցչային ֆունկցիա

Ցուցչային ֆունկցիա կոչվում է f(x)=ax  ֆունկցիան, որտեղ a-ն 1-ից տարբեր դրական թիվ է:
Ցուցչային ֆունկցիայի հիմնական հատկությունները.
1. Ֆունկցիայի որոշման տիրույթն է իրական թվերի բազմությունը`  D(f)=(- ∞; ∞):
2. Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա:
3. Ֆունկցիան մոնոտոն է ամբողջ թվային առանցքի վրա: Ընդ որում, այն աճող է, եթե a>1 և նվազող, եթե a<1:
4. Ֆունկցիայի արժեքների բազմությունն է դրական կիսաառանցքը՝ E(f)= (0; ∞):
5. Ֆունկցիան չունի զրոներ, մեծագույն և փոքրագույն արժեքներ:
6. Ֆունկցիայի գրաֆիկը հատում է օրդինատների առանցքը՝ (0,1) կետում, քանի որ a=1:
a>1 դեպքում f(x)=ax ֆունկցիայի հատկությունները.
Снимок
  1. Որոշման տիրույթը իրական թվերի բազմությունն է՝ D(f)= (-∞;∞):
    2. Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա:
    3. Ֆունկցիան աճող է:
    4. Արժեքների բազմությունն է դրական կիսաառանցքը՝ E(f)= (0; ∞):
    5. Չունի զրոներ, մեծագույն և փոքրագույն արժեքներ:


0<a<1 դեպքում f(x)=ax ֆունկցիայի հատկությունները.
0,7
  1. Որոշման տիրույթը իրական թվերի բազմությունն է՝ D(f)= (-∞;∞):
    2. Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա:
    3. Ֆունկցիան նվազող է:
    4. Ֆունկցիայի արժեքների բազմությունը դրական կիսաառանցքն է՝ E(f)= (0; ∞):
    5. Չունի զրոներ, մեծագույն և փոքրագույն արժեքներ

среда, 23 ноября 2016 г.

Տերյանը շտեմարաններում

Օգտվել եմ 2016թ.-ի պետական ավարտական և միասնական քննությունների  1-ին և 2-րդմասերի շտեմարաններից:
1.Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:
ա.Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին
բ. Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին
գ. Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
դ. Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց
1) ա,գ,դ,բ
2)դ,բ,գ,ա
3)բ,ա,դ,գ
4)դ,ա,գ,բ
2.Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:1.Առկայծում են կարոտագին, երազուն
2. Այն աստղերը՝ որպես մոմեր սրբազան
3.Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
4.Հավերժաբար իրար կապված և բաժան
1) 3,2,1,4
2) 2,3,4,1
3) 2,4,3,1
4) 2,4,1,3
3.Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ:
1.Կարոտավառ երազում ենք միշտ իրար
2.Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու
3.Ես ու դու էլ շղթայված ենք իրարու
4.Աստղերի պես և հարազատ, և օտար
1) 1,2,3,4
2) 4,3,2,1
3) 3,2,1,4
4) 3,1,2,4
4.Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված բոլոր այն հատվածների համարները, որոնք Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծություններից են:1. Բայց հին ու նոր քո երգերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած՝ խոհու՜ն, խորհրդավոր ճամփին հնի ու նորի…
2. Իջնում է գիշերն՝ անգութ ու մթին,
Եվ այգը բացվում՝ դառն ու մահահոտ…
3. Ու պետք է քայլել ու քայլել համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած:
4. Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հա՛յ լեզու՝ քաղցր ու սրտաբուխ:
5. Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
6. Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծա՛ռ Նաիրի:
1) 1,4,5
2) 2,3,4
3) 1,3,6
4) 2,5,6
5.Ո՞ր բառն է բաց թողած:Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք,
……………………….քո լեզուն:
1) Բիբլիական
2) Վաղնջական
3) Արքայական
4) Հազարամյա
6.Ո՞ր բառն է բաց թողած Վահան Տերյանի «Տխրություն» բանաստեղծության մեջ:Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի………..անցավ՝ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով…
1) աղջիկ
2) ուրու
3) անուջ
4) ստվեր
7.Տրված հատվածներից ո՞րն է Վահան Տերյանի «Fatum» բանաստեղծությունից:1) Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
2) Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ…
3) Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկմեկու:

4) Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում:
8.Բանաստեղծական հատվածներից ո՞րը Վահան Տերյանի որ բանաստեղծությունից է:ա. Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ…Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
բ. Եվ կարոտակեզ ահա կրկին
Վերադառնում եմ, որ առհավետ
Ունկնդիր լինեմ քո հին երգին
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ…
գ. Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի՝ գնում եմ անկանգ-
Թող գուժկան գիշերն ահասաստ դավե
Որքան մութը սև՝ ես այնքան համառ.
Երկնի՛ր, իմ երկիր, հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակդ վեհ…
դ. Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ-
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
1.«Իջնում է գիշերն անգութ ու մթին»
2. «Իմ խաղաղ երեկոն է հիմա»
3. «Որպես Լաերտի որդին…»
4. «Աշնան մեղեդի»
1) ա-3,բ-2,գ-1,դ-4
2) ա-4,բ-3,գ-1,դ-2
3) ա-1,բ-4,գ-3,դ-2
4) ա-4,բ-1,գ-3,դ-2
9.Ի՞նչ է Վահան Տերյանի ազգանունը:
1) Տեր-Հովհաննիսյան
2) ՏերԳրիգորյան
3) Տերտերյան
4) Տեր-Հակոբյան
10.Ո՞ր պնդումը ճիշտ չէ Վահան Տերյանի ստեղծագործությանվերաբերյալ:1) «Մթնշաղի անուրջներ» շարքում կան տխրության, թախծի տրամադրություններ, ինչպես նաև գարնան պատկերներ:
2) Վ.Տերյանը իր բանաստեղծությունները դասավորեց շարքերի մեջ՝հետևելով ՀովհԹումանյանին:
3) «Երկիր Նաիրի» շարքում բանաստեղծն արտահայտել է տագնապ հայրենիքի ապագայի համար, կարոտ հայրենիքի, հայրենի գյուղի հանդեպ:
4) Վահան Տերյանը գրել է նաև սոնետներ, տրիոլետներ և գազելներ:
11.Նշվածներից ո՞րը բանաստեղծական ժողովածու չէ:
1) 
Վահան Տերյան, «Աշնան երգ»
2) Դանիել Վարուժան, «Հեթանոս երգեր»
3) Պարույր Սևակ, «Մարդը ափի մեջ»
4) Միսաք Մեծարենց, «Ծիածան»
12.Ի՞նչ է նշանակում բանաստեղծական շարք:1) լեզվական և բովանդակային ներքին ընդհանրություն ունեցող բանաստեղծությունների ամբողջություն
2) տարբեր թեմաներով գրված բանաստեղծությունների ժողովածու
3) տասը բանաստեղծությունից բաղկացած ժողովածու
4) մի քանի մասերից բաղկացած երկար բանաստեղծություն
13.Ո՞ր շարքում են միայն Վահան Տերյանի բանաստեղծական շարքերը:1) «Մթնշաղի անուրջներ», «Ծիածան»
2) «Գիշեր և հուշեր», «Կատվի դրախտ»
3) «Ոսկե շղթա», «Կարուսել»
4) «Ոսկի հեքիաթ», «Հեռացումի խոսքեր»
14.Ո՞վ է իր բանաստեղծական շարքերից մեկի անվանումը կապել Հայաստանի հնագույն անուններից մեկին:1) Հովհաննես Թումանյանը
2) Դանիել Վարուժանը
3) Վահան Տերյանը
4) Ավետիք Իսահակյանը
15.Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:ա. Իմ բացված սրտում հնչում է մի երգ
բ. Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք
գ. Անտես զանգերի կարկաչն եմ լսում
դ. –Կարծես թե մեկը ինձ է երազում
1) ա,գ,դ,բ
2) բ,գ,դ,ա
3) դ,բ,գ,ա
4) գ,ա,դ,բ

вторник, 15 ноября 2016 г.

Նախագիծ 2. Իրական թվեր

Սովորական և տասնորդական կոտորակներ
Կոտորակները լինում են տասնորդական և սովորական։ Սովորական կոչվում են հարաբերություն ցույց տվող կոտորակները՝ 1/6, 5/9, և այլն։ Իսկ տասնորդական՝ ստորակետով գրվող թվերը՝ 5.8, 2.5, 9.4, և այլն։
Սովորական կոտորակները իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ կանոնավոր և անկանոն։ Կոտորակը կոչվում է կանոնավոր, եթե նրա համարիչը փոքր է հայտարարից և անկանոն, եթե համարիչը մեծ կամ հավասար է հայտարարից։
Սովորական կոտորակների համեմատումը
Նախ պետք է ստուգել կոտորակների նշանները, եթե դրանք տարբեր են, ապա դրական նշանով կոտորակը ավելի մեծ է։ Եթե նույն նշանի են, ապա պետք է նրանց բերել ընդհանուր հայտարարի։ Թվերը շատ չմեծացնելու համար պետք է որպես ընդհանուր հայտարար ընտրել այդ կոտորակների հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ Երբ կոտորակները արդեն բերված են ընդհանուր հայտարարի համեմատում ենք համարիչները՝ մեծ հայտարարով կոտորակը ավելի մեծ է (բացասական կոտորակների դեպքում հակառակը)։
Տասնորդական կոտորակների համեմատումը
Նախ պետք է ստուգել կոտորակների նշանները, եթե դրանք տարբեր են, ապա դրական նշանով կոտորակը ավելի մեծ է։ Եթե նույն նշանի են, ապա նախ համեմատում ենք նրանց ամբողջ մասերը։ Մեծ ամբողջ մաս ունեցող կոտորակը ավելի մեծ է (բացասական կոտորակների դեպքում հակառակը)։ Եթե դրանք հավասար են, ապա համեմատում ենք նրանց կոտորակային մասերը (ստորակետից աջ)։ Մեծ կոտորակային մաս ունեցող կոտորակը ավելի մեծ է (բացասական կոտորակների դեպքում հակառակը)։
Կլորացումը
Տասնորդական կոտորակը կլորացնելու 3 եղանակ կա՝ վերև, ներքև, համեմատական։
Տասնորդական կոտորակը վերև կլորացնելու համար՝ նրա ամբողջ մասին գումարում ենք 1։
Ներքև կլորացնելու համար՝ ամբողջ մասից հանում ենք 1։
Տասնորդական կոտորակը համեմատական կլորացնելու համար՝ նայում ենք նրա կոտորակային մասին, եթե ամենաբարձր կարգում գրված թիվը փոքր է 5-ից ապա կլորացնում ենք ներքև, եթե մեծ կամ հավասար է 5, ապա կլորացնում ենք վերև։
Թվի մաս և տոկոս
Թվի մաս հաշվելը թվի բազմապատկման գործողությունն է այլ իմաստով։ Օրինակ՝ a թվի b մասը հաշվելու համար պետք է պարզապես հաշվել a*b արտահայտության արժեքը։
Իրականում տոկոս հասկացությունը մաթեմատիկայի մաս չի կազմում, այն պարզապես հին ժամանակներից եկած հաշվարկման մեթոդ է։ Տոկոսից մաս անցումը մեկ քայլ է, պետք է տրված թիվը մաժանել 100-ի և ստանալ մաս արտահայտող թիվ։ Օրինակ՝ թվի 20%-ը թվի 0.2 մասն է։
Չափումներ կատարելու համար առօրյա կյանքում օգտագործում ենք չափման միավորներ։ Դրանցից են՝
Երկարություն- միլիմետր, սանտիմետր, մետր, կիլոմետր․․․
Զանգված- միլիգրամ, գրամ, կիլոգրամ, ցենտներ, տոննա․․․
Մակերես- միլիմետր քառակուսի, սանտիմետր քառակուսի, մետր քառակուսի, հեկտար, ար․․․
Ժամանակ- վայրկյան, րոպե, ժամ, օր, ամիս, տարի․․․
Արագություն- կիլոմետր/ժամ կմ/ժ, մետր/վայրկյան մ/վ․․․
Բացասական թվեր
Բացասական թվերը թվային ուղղի վրա 0-ից ձախ գտնվող թվերն են։ Դրանց գրագրության մեջ սկզբում դրվում է «-» նշանը։
Թվի հակադիրը թվային ուղղի վրա նրա համաչափն է 0-ի նկատմամբ, գրառման մեջ տարբերությունը «-» նշանն է։
Թվի բացարձակ արժեքը թվի հեռավորությունն է 0-ից, կարող է լինել միայն դրական և արտահայտվում է ոչ բացասական իրական թվերով։
Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ երկար ուղիղ` թվային ուղիղ կամ իրական ուղղի կետեր, որտեղ ամբողջ թվերին համապատասխան թվերը ինտերվալներ են: Իրական թվերն են ռացիոնալ և իռացիոնալ թվերը:
Յուրաքանչյուր իրական թիվ կարող է որոշվել հնարավոր անվերջ տասնորդական ներկայացմամբ, որտեղ յուրաքանչյուր հաջորդ թվանշանը չափվում է նախորդից մեկ տասնորդականով տարբերվող միավորներով։
Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով: Դրական տասնորդական կոտորակները, հատվածների երկարությունները բացասական տասնորդական կոտորակները և զրոն կազմում են իրական թվերի բազմությունը: Օր. 0, 18,25 և -25,31:
Ռացիոնալ թվերը դրանք m/n տեսքի թվերն են, որտեղ m € Z իսկ n € N…
Ռացիոնալ թվերը ներկայացվում են սովորական կոտորակի՝ m/n տեսքով, որտեղ համարիչը ամբողջ թիվ է, իսկ հայտարարը՝ բնական թիվ, օրինակ՝1/3։
Կոտորակի հասկացությունը առաջացել է մի քանի հազարամյակ առաջ,  իրերի երկարության, զանգվածի, մակերեսի չափման համար։ Մարդիկ հասկացան, որ միայն ամբողջ թվերը բավարար չեն և անհրաժեշտ է մասի հասկացություն՝ կեսի, երրորդի և այլն։Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակվում է Q տառով(լատիներեն՝ Quotient-քանորդ բառից): Օր. 5/8, -2/3 և այլն:
Իռացիոնալ թիվը իրական թիվ է, որը ռացիոնալ չէ, այսինքն, այն հնարավոր չէ ներկայացնել m/n կոտորակի տեսքով, որտեղ m-ը ամբողջ թիվ է, իսկ n-ը՝ բնական թիվ։ Իռացիոնալ թիվը կարող է ներկայացվել անվերջ, ոչ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով։ Իռացիոնալ թվեր են նաև արմատով թվերը՝Օր. √15, √2։
Իռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են լատինական I մեծատառով։
Միայն իռացիոնալ թվերը կարող են ներկայացվել անվերջ տասնորդական կոտորակի տեսքով: Իռացիոնալ թվերի բազմությունը թվային առանցքի վրա միշտ խիտ է, այսինքն,ցանկացած երկու թվերի միջև գոյություն ունի իռացիոնալ թիվ: Իռացիոնալ թվերի բազմությունը անհաշվելի է:

четверг, 20 октября 2016 г.

Միսաք Մեծարենց

Misaq-MecarencԿենսագրություն
Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի  Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։
1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա(Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում,իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին,եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։ 
1901թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։  Այդ ընթացքում 1903թ.-ից աշխատակցում էր «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907թ.-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսնում նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները: Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։
Մեծերը Մեծարենցի մասին 
Պոլսի թերթերից մեկում այսպես է նկարագրվում Մեծարենցի արտաքինը. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ…»։ Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց,մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի…»։
«Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
«Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:
Միսաք Մեծարենց
«…Մեծարենցի պոեզիան ազնիվ կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը»:
Վահագն Դավթյան
«…Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»:
Հակոբ  Օշական
«Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:
Եղիշե Չարենց
Մեծարենցի գրական ժառանգությունը 
Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան. ստեղծել է բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, կատարելության հասցրել ոտանավորի ձևերը:
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թվականին նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ Մ. Պեշիկթաշլյանից և Պետրոս Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։
Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները չէին ունենա իրենց ազդեցիկ ուժը, եթե դրանց ասելիքի խորությունն ու նրբությունը չզուգակցվեին ձևի կատարելության հետ։ Անսպասելի պատկերները յուրահատուկ գրավչություն են հաղորդում նրա ասելիքին և օգնում են, որ իրերն ու իրերի փոխհարաբերությունը տեսանելի լինի մի նոր լույսի տակ։ Մեծարենցի բանաստեղծություններում տրամադրություն ստեղծողները մակդիրներն են, համեմատությունները և փոխաբերությունները։ Մեծարենցի ստեղծագործություններում գերակշռում են առարկաներ ու հատկանիշների անսովոր և հետաքրքիր համադրությամբ ստեղծված փոխհարաբերությունները։ Օրինակ՝ գինով վարդեր, բոցե թևեր, բազմալեզու տենդ, հոսող գիշեր, հոսող լույս, բոսոր իղձեր։ Մեծարենցի բանարվեստի առանձնահատկություններից են վերնագրերի կրկնությունը։
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ…»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»՝ Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցվեցին ոտանավորի ձևերը։
Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։
Մեծարենցը սիրում էր գիշերը։ Գիշերային մենակությունը, հանգստությունն ու լռությունը։ Այդ իսկ պատճառով էլ նա շատ էր գրում գիշերվա մասին։ Օրինակ՝ «Ձմրան պարզ գիշեր»-ը։