воскресенье, 9 октября 2016 г.

Մտորումներ ճանփորդությունից հետո

Կրթական ծրագրերի տարածման նախագծի շրջանակներում այս անգամ մեզ ճամփան տարավ Մրգավան: Ինչո՞ւ Մրգավան: Մեզ հետո պատմեցին ՝ ինչու: Որովհետև տարվա բոլոր եղանակներին հյուրասիրելու հարմար միրգ ունեն:Իսկ ձմռանը սեղանը զարդարում են շնորհալի մայրիկ-տատիկների պատրաստած չիրն ու չամիչը, թթու լավաշն ու պահած մրգերը: Մեզ սպասում էին 11-12 -րդ դասարանցիները: Միասին խոսեցինք մեր դպրոցներից: Անկեղծ ասած ՝ բոլորս զարմացած էինք մեր դպրոցների կառուցվածքներով. շատ էին տարբեր: Երկար զրույցից հետո միասին գնացինք դպրոցի ինֆորմատիկայի սրահ:Մենք չզարմացանք համակարգիչներ և էլեկտրոնային գրատախտակներ տեսնելով. ավելի հաճելի էր այդ մթնոլորտը:Մենք ներկայացրինք
կրթահամալիրը, նրա կառուցվածքը,մասնաճյուղերը, պատանեկան ամսագրերը: Մարզասրահում սկսվեց սպորտային խաղերի մրցաշարը:Դե,  պարզ է ,ոչ մեկս չհաղթեց:Հաղթեց նոր ծանոթությունը,  նոր ընկերներն ու բարեկամությունը հաղթեցին: Հետո քայլարշավ, համատեղ, միասին: Գյուղի եկեղեցին հին կառույց էր, պատմական արժեք: Գիտե՞ք` ինչը ինձ շատ դուր եկավ: Երախաները ինչ սիրով ու հմտությամբ էին ներկայացնում իրենց գյուղն ու դպրոցը: Իրենց ունեցածից ինչքա՜ն գոհ էին: Հետո` համատեղ պար ու պարուսուցում, հյուրասիրություն ,
ուրախ զրույց ու ջերմ մթնոլորտ: Իսկ վերջու՜մ … խաղողհավաք : Երբեք չէի մասնակցել: Շատ հետաքրքիր էր: Մեր երեխաների համար խաղողհավաքը դարձավ նաև սերկևիլաքաղ :
Բաժանվեցինք նորից հանդիպելու ակնկալիքով :
Այս անգամ կրթահամալիրում







կրթահամալիրի տոնին:

Комментариев нет:

Отправить комментарий