вторник, 10 мая 2016 г.

Բառարանագրություն

Բառարանագրությունը բառագիտության մի բաժին է, որը ուսումնասիրում է բառարանների տեսակները, ինչպես դրանք կազմելու կանոնները:
Բառարանները լինում են հանրագիտական և բառասիրական: Հանրագիտականներում տրվում են գիտական, գիտահանրամատչելի տեղեկություններ, առարկայի երևույթի մասին: Սրանք այլ կերպ անվանվում են հանրագիտարաններ: Հայտնի նմուշներ են անգլիական «Բրիտանիկա», ֆրանսիական «Լառուս», «Խորհրդային մեծ հանրագիտարան»: Լինում են նաև բժշկական, փիլիսոփայական, անձնանունների, գրականագիտական հանրագիտարաններ:
Բանասիրական կամ լեԶվաբանական բառարաններում տրվում են դրանց իմաստները, դրանց համապատասխանությունը այլ լեզուներում, ուղղագրությունը, հոմանիշը, հականիշը, բառի ուղիղ և փոխաբերական իմաստները: Ըստ այդ լինում են բացատրական, ստուգաբանական, հոմանիշների, հականիշների, համանունների, ուղղագրական , դարձվածաբանական, բառբառային, թարգմանական:
Հայերենը աշխարհի ամենահնագույն լեզուներից է և ըստ պատմահամեմատական լեԶվաբանության, հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղ է: Այդ մեթոդի նշանավոր ներկայացուցիչն էր Պետերմանը և Վինդիշմանը առաջ էին քաշում այն դրույթը, որ հայերենը պատկանում է հնդիրանյան լեզվախմբի: Պատճառը հայերենում առկա բազմաթիվ իրանյան փոխառություններն են` ազատ  ազգ, աշակերտ, աշխարհ, արագ, ժամ, կարագ, պատերազմ, նամակ, ճերմակ և այլն: 
Գերմանացի լեզվաբան Հայնրիխ Յյուբշմանը ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն լեզվաճյուղ է ինչպես հունարենը և ալբաներենը:
Իսկ պարսկերենի հետ բառային ընդհանրությունները պայմանավորված են ոչ թե ծագմամբ այլ պատմական հանգամանքներով:

Комментариев нет:

Отправить комментарий