среда, 2 марта 2016 г.

Եղիշե Չարենց(վերլուծական աշխատանք)

«Վահագն պոեմ»

Վահագն պոեմ բախկացած է 16 տողից
Չարենցը ընդամենը 18 տարեկան էր,երբ անդամագրվում է բանակում և կամավորական խմբերի հետ հասնում է Վան։
Դանթեական մղջավանձը տեսած և ապրած բանաստեղծը,բողոքում է նրանց դեմ,ովքեր իրական Հայաստանը ներկայացնելու փոխարեն,առասպելական Հայաստան էին տեսնում։
Իրական ուժերի փոխարեն , փառաբանում էին առասպելական հերոսներին։Արդյունքը լինում էր ամոթալի պարտությունը, և հայրենիքի կորուստը։Չարենցը պոեմի «Փրկության արև Վահագնիդ տեսար» տողով հակադրվում է Հ.Հովհանիսյանի Վահագնի ծնունդը բանաստեղծությունը։

«Ես իմ անուշ Հայաստանի»

«Տաղարան» շարքի 20րդ բանաստեղծությունն է։Վիլյամ Սարոյանը այս բանաստեղծության մեջ գրել է « Զայն մինջև այսօր կնկատեմ մեր երկրին,մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգը,հայր մերին նմանվող աղոթք մը»։
4 քառատողից բաղկացած բանաստեղծությունը անփոփում է հայ ժողովրդի դարավոր պատմության փիլիսոփայությունը գոյության ակունքները արևահամ բառից մինջև հավերժական Արարատ։

«Տաղ անձնական»

Գրվել է 1917թ. Մոսկվայում։Նվիրել է իր մտերմուհի Կարինե Քոթանջյանին։Պատերազմի սարսափների միջով անցած բանաստեղծը վերադարձել է Կարս,սակայն շուտով պիտի հեռանար հայրենի քաղաքից և հրաժեշտ տար ,այնքան թանգ ու հարազատ վայրերին ու մարդկանց ։

«Հեռացումի խոսքեր»

Կյանքի դաժան հարվածներից տառապող աչքերի կրակներն ու աստղերը մարած երիտասարդը բացում է սիրտը մտերմուհու առաջ։

Комментариев нет:

Отправить комментарий