суббота, 13 февраля 2016 г.

Մարդը քաղաքականության մեջ

Նախաբան
Քաղաքականությունը գայլի ախորժակ ունեցող մարդկային ոհմակ է, որտեղ ախորժակը բավարարելու համար անհրաժեշտ է խժռել միմյանց: Ուժեղներից զանազանվում և ավելի ուժեղ է դառնում այն քաղաքական գործիչը, ով ուժեղների առաջ երեսը դեպի պատը շրջել չի կամենում: Սակայն այդ «ավելի ուժեղներից» էլ ավելի վեր է դասվում այն անհատը, ով չի ենթարկվում «Երե՛սդ դեպի պատը» հրամանին: Քաղաքականության մեջ վախկոտ են բոլորը, քանզի ուժեղներից արդեն զանազանվել են ավելի ուժեղները, իսկ ավելի ուժեղներից՝ էլ ավելի ուժեղներըՔաղաքականությունը ոչինչ չի բուժում և ոչինչ չի տալիս, ովքեր հիմար են նրանք ովքեր հավատաում են, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու…- ասել է Չարենցը: Քաղաքականության մեջ պետք է, որ հասարակության բոլոր խմբերի շահերը հաշվի առնված լինեն, բայց արդյո՞ք դա այդպես է:
Հայերենում «քաղաքականություն» բառը երկիմաստ է և օգտագործվում է թե´ հանրային քաղաքականության, և թե՛ քաղաքական գործընթացների համար: Հայաստանի քաղաքացիական հասարա­կության ձայնը մեծապես անտեսվել է քաղաքականություն մշակողների կողմից։ Մենք ամեն ինչ չափից դուրս նյութականացնում ենք՝ դարձնելով իրական և շոշափելի, ապա այս դեպքում քաղաքականությամբ հետաքրքրվողներին ավելի մեծ հնարավորություն է ընձեռվում կայուն և տարողունակ կյանք ձեռք բերելու համար:  Քաղաքական գործիչների քաղաքականության ու տնտեսականության մեջ արած գործերը հանգում են միմիայն իշխանության ամրապնդմանը, որը հետապնդում է՝ իշխանություն ու հարստություն: Հայաստանում քաղաքացիական հասարակության և հանրային կա­ռավարման մարմինների միջև համագործակցության համընդհա­նուր քաղաքականություն չկա, ով ինչ ուզում այդ էլ անում է: Հայաստանում տեղի է ունենում քաղաքական մի պայքար, որտեղ ոչ մեկ հաշիվ չի առնում դիմացինի կարծիքը, հաշվի չի առնում դիմացինի կարգավիճակը ու ֆարժվում է այնպես ինչպես, որ իրեն հարմար է լինում: Քաղաքական Քաղաքականությունը թալանի պաշտոնական անվանումն է, որի շնորհիվ թալանչիները հասնում են կատարելիության, իսկ «Ռոբին Հուդերը» (նվիրաբերողները) դոփում են տեղում: 21-րդ դարը երկու ձեքով նախապատվությունը տալիս է նրան ով ունի նախօրոք պլանավորված ծրագիր` ուրիշի տակը փորելու համար, քան այն արվեստագետին, ով օրուգիշեր քրտինք է թափում երկու տող ծնելու համար: աշխարհը իր էությամբ չի կարող լինել ունիվերսալ ընդգրկող ողջ մարդկությանը և աշխարհը։ Հակառակ դեպքում ընկեր-թշնամի տարբերակումը կվերանա նույնիսկ ռեալ իրականության մեջ, այն ժամանակ քաղաքականությունից ազատ կլինեն և աշխարհայացքը, և մշակույթը, տնտեսությունը, բարոյականությունը, իրավունքը, արվեստը և մնացած ոլորտները, սակայն չի լինի ոչ քաղաքականություն, ոչ պետություն։ Հասարակությունը քաղաքականություններում հատկապես արժևորվում է այն մոտեցումներում, որտեղ քաղաքականությունը դիտվում է ոչ պարզապես որպես իրավականորեն պարտավորեցնող հրամանագրեր բանիմաց պաշտոնյաների կողմից, այլ որպես այս կամ այն համայնքի կողմից որևէ նպատակի հասնելու գործընթաց, որպես փաստարկման և համոզելու գործընթաց: Հասարակությունը նոր գաղափարներ ու մոտեցումներ է պահանջում քաղաքականություն մշակողներից, կառավարիչներից և գիտաշխատողներից։ Պետք է այնպիսի քաղաքականություն ստեղծել, որի դեպքում մարդկանց միջև կհաստատվի փոխադարձ վստահության, հարգանքի, աջակցման մթնոլորտ։

Աղբյուրներ`


Комментариев нет:

Отправить комментарий