понедельник, 25 января 2016 г.

Էկոլոգիա #9. Բնական աղետներ


Աղետ նշանակում է հեղաշրջում, գահավիժում, մահ, հետևաբար բնական աղետն այն հեղաշրջումն է, որն առաջացնում է բնությունը: Օրինակ. երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, սելավներ, ձնահոսքեր (ձնահյուս), հրաբուխներ և այլն:
Հիմա կխոսեմ դրանցից մեկի՝ ձնահոսքի մասին: Ձնահոսքը մտնում է կլիմայական աղետների շարքի մեջ: Այսինքն այն տեղի է ունենում կլիմայի փոփոխությունների պատճառով, հետևանքով: Ձնահոսքը լեռնային բարձունքների թեք լանջերից ձյան 20-30 մ/վ արագությամբ մեծ զանգվածակույտի գահավիժումն է, որը երբեմն հասնում է բնակելի հարթավայրերին և սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը։

Ձնահոսքի առաջացման նախանշաններն են`
  • Առատ տեղումներ, ձնամրրիկ, ձնաբուք
  • Ձյան մեծածավալ զանգվածների կուտակում զառիթափների, ժայռածերպերի վրա
  • Ձյան շերտի վրա ճեղքվածքների առաջացումը
  • Օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության կտրուկ փոփոխությունը
  • Ակտիվ ձնհալը
Կան 2 տեսակի ձնահյուսեր` չոր և թաց:
Թաց ձնահյուսը բնութագրվում է կիսահալված ձյան և ջրի որոշակի քանակության պարունակությամբ:
Չոր ձնահյուսը բաղկացած է փխրուն ձյունից: Նրա տեղափոխումն ուղեկցվում է օդի ալիքով, որն ունի մեծ ավերիչ ուժ:
Հայաստանում ձնահոսքերի տարածման շրջաններն են Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հոսանքները։ Ձնահոսքերի շարժման պատճառ են դառնում ձյանառատ տեղումները, փետրվար-ապրիլ ամիսների ձնահոսքերը, ձնաբուքերը, ջերմաստիճանի կտրուկ անկումները և անձրևները։ Ձնահոսքերի հետևանքով լրջորեն վնասվում են էլեկտրահաղորդման գծերը, լեռնանցքային ճանապարհները և այլն։

Նշված պայմանները ձյան հսկայական հատվածների անջատման և գահավիժման պատճառ են հանդիսանում, որի դեպքում ձյան զանգվածը կարող է սլանալ 180 կմ/ժ և ավելի արագությամբ, իր հետ բերելով քարակույտեր և ծառեր, որոնց ծավալը կարող է կազմել հարյուրավոր խորանարդ մետրեր: Վտանգավոր են համարվում արևի տակ փայլող և խոնավ ձնով պատված լանջերով անցումները: Համեմատաբար անվտանգ են վերից վար իջնող միջձորակային թմբերի առանցքները: Վտանգավոր ձյունաշերտով պատած բարձունքների հաղթահարման ուղղությունն ընտրելիս, անհրաժեշտ է նախատեսել ձնահոսքի ժամանակ անձնակազմի նահանջի անվտանգ ուղղությունը, ինչպես նաև պատսպարման հուսալի տեղամասերը (կայուն ժայռաբեկոր, հաստաբուն ծառ և այլն):
Ձյունահոսքավտանգ լանջերն անցնելիս հարկավոր է կազմակերպել դիտարկման կետ, համաձայնեցնել ազդանշանները, ամրացնել նախազգուշացնող ձնահոսքի ժապավենները, ամրացնել հագուստի կոճակներն ու թելակապերը, հագնել քողարկագլխարկ, արագ բեռնաթափման համար թուլացնել ուսապարկի և այլ իրերի ամրակապերը: Անձնակազմի անդամների հեռավորությունը մինյանցից պետք է լինի 100 մ ոչ ավել: Վտանգավոր տեղամասը պետք է անցնել առանց ձայներիՁնահոսքի մեջ ընկնելու դեպքում նախ պետք է անհապաղ հանել ուսապարկը և օժանդակ իրերը, ընդունել հորիզոնական դիրք: Ձնահյուսքի արտաքին մաս կամ մի կողմ դուրս գալ չկարողանալու դեպքում պետք է ձեռքի ափերով ծածկել այնպես, որ ափերի ու դեմքի միջև պահպանվի շնչելու համար անհրաժեշտ տարածություն, որը կբացառի շնչահեղձումը: Ձնահոսքի դադարելուց հետո խմբի կազմի չվնասված անդամները անհապաղ սկսում են մյուսների որոնումները, նախապես որոշելով նրանց քանակությունը և գտնվելու առավել հավանական վայրերը:
Տուժածին հայտնաբերելուց հետո հարկավոր է շտապ դուրս հանել, կատարել վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներ, հնարավորին չափ տաքացնել և տեղափոխել հիվանդանոց:
Անհրաժեշտ է իմանալ նաև, որ ձնահյուսքերը որպես կանոն լինում են նույն տեղանքում, այնպես որ ճանապարհորդները նախապես պետք է իմանան իրենց ընտրած երթուղին ձնահյուսավտանգ է թե ոչ:

   Օգտակար հղումներ՝

  • iyerevan.am — Ձնահյուսերի առաջացումը
  • w3.cenn.org — Մինչև աղետը, աղետի ժամանակ, աղետից հետո
  • w3.cenn.org — ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ
  • ru.wikipedia.org – Лавина

Комментариев нет:

Отправить комментарий