среда, 4 ноября 2015 г.

Դերենիկ Դեմիրճյան (Ավելորդը)

Ավելորդը պատմվացքում Դեմիրճյանը ներկայացնում է նյութապաշտ, եսասեր մարդկանց որոնք վաղուց կորցրել են մարդկային հատկանիշները ` դեմքն ու դիմագիծը։ Պատմվացքի գլխավոր հերոսը Հաճի Աղան է։ Վտանգի  պահին խուճապահար Հաճի Աղան ավելորդ է համարում անդամալույծ քրոջը։ Եսասեր Աղան գերադասում է մեկ պարկ ալյուր ավելի վերցնել, որը շատ կարևոր էր գաղթի ճանապարհին։ Ի տարբերություն նրան, քույրը մեծ սրտով առանց սրտում չարություն պահելու եղբորը նվիրում է իր գործած տաք ձեռնոցները, որպեսզի ճանապարհին չմրսի։ Պատմվացքում անհայտ է մնում հիվանդ կնոջ ճակատագիրը ։ Անցնում են տարիներ Հաճի Աղաի ընտանիքը նոր տուն ուներ թվում է կյանքը կանոնավորվել էր, բայց կորել էր Աղաի հոգեկան հանգստությունը։ Եկեղեցի էր գնում օգնում էր խեղճերին, բայց չուներ հոգեկան հանգստություն ։ Չէ որ Աստծո առաջ հավասար են բոլոր մարդիկ, և չի կարող որևէ մեկը ավելորդ համարվեր։

Комментариев нет:

Отправить комментарий