вторник, 13 октября 2015 г.

Ավետիք Իսահակյան

Երեկ այցելեցինք մեր մեծ գրող Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարան։ Շրջեցինք թանգարանով,դիտեցինք վավերագրական ֆիլմ, որտեղ ունկնդրեցինք Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները գեղեցիկ ասմունքի տեսքով։Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ Ա.Իսահակյանի անձնական իրերի հետ,որոնք Իսահակյանը օգտագործել է իր կյանի վերջին 10 տարիներում։ 


Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը - գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև - արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Комментариев нет:

Отправить комментарий