пятница, 16 октября 2015 г.

Էկոլոգիա #7. Վերահսկենք մեր շրջակա միջավայր

«...Մարդն ապրում է այնպիսի միջավայրում, որն ինքն է ստեղծում...»: Վերընթերցեցի գրածս, կասեմ, որ համաձայն եմ ինքս իմ հետ: Իրոք որ, մեր միջավայրը մեր բոլորիս ձեռքերում է, եթե ուզենանք ու փորձենք` մեր միջավայրը կարող է կատարելագործվել, մաքուր լինել...Բայց կարող ենք նաև ոչինչ չանել, մտածել միայն սեփական շահերի մասին (այն ինչ-որ մենք ենք անում), թափել աղբն ուր ասես, հետո ի՞նչ, որ դա ճիշտ չէ, անխնա օգտագործենք ջուրը, հետո ի՞նչ, որ շուտով էլ ջուր չենք ունենա... ու էսպես էլի լիքը բաներ կանենք, որ մեր միջավայրը դառնա կեղտոտ, խնդիրներով լինի, էնպես կանենք որ բոլորս անհետանանք երկրի երեսից: Հիմա այս խնդիրներն ավելի մանրամասն կդիտարկեմ, բայց իմ օրինակով, թե դրանք ինձ վրա ինչպես են ազդում: Աղբի թեմա՜ն, արդեն դարձել է... ինչպես ասեմ, բոլորն էլ խոսում են մեզ շրջապատող աղբի մասին, բողոքում են, որ աղբն ամենուր է, սակայն հենց այդ խոսացողներն էլ թափում են աղբը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր աշխարհը մաքրել կենցաղային աղբից, հատկապես չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր Հայաստանը մաքրել աղբից, չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր հանրության մեջ մտցնել այդ մշակույթը` աղբ չթափելու մշակույթը... Օրինակ ես, ինձ շատ վատ եմ զգում, երբ դրսում աղբ եմ տեսնում: Ուղղակի եթե մարդիկ չեն ուզում իրենց հետևից հավաքեն, ապա թող չթափեն... Մի թափիր, «ստիպված» չես լինի հավաքել:

                 Դե էլ չասեմ, թե մեքենաներից ինչքա՜ն խնդիրներ են առաջանում, աշխարհում   մթնոլորտին ամենաշատը վնաս են տալիս մեքենաները: Չեմ ասում, որ մեքենաներ չլինեն, ուղղակի միգուցե հնարավոր լինի ապրել ավելի քիչ քանակի մեքենաներով, օրինակ եթե ամեն ընտանիք ունենա մեկ մեքենա... ապա աշխարհում (իմ կարծիքով) մեքենաների թիվը մի քանի անգամ կնվազի, միգուցե մթնոլորտին վնաս ավելի քիչ տանք...:
Ջուրը երկրագնդի ամենատարածված տարրն է: Առանց որի կյանք չկա: Ջրային շերտի մեծ մասը օվկիանոսներն ու ծովերն են: Ջրոլորտի ծավալի ավելի քան 96%-ը կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 4%-ը կազմում են սառցադաշտերն ու ձյունածածկը, մի աննշան տոկոս էլ բաժին է հասնում մակերևույթային ջրերին: Մարդիկ խմում են քաղցրահամ ջուր: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդորում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար: Մեր միջավայրի ջուրն աղտոտվում է հիմնականում արդյունաբերական գործարանների պատճառով: Որոնց պատճառով բազմաթիվ աղտոտիչ նյութեր, ինչպիսիք են նավթը,ֆենոլները,ծանրմետաղները,բարդքիմիականմիացություններըև այլն հայտնվում են երկրի ջրային ավազան:
Ջրային ավազանը աղտոտում են նաև մարդկանց կողմից այնտեղ նետված թափոնները, աղբը: Վերը թվարկված նյութերի պատճառով վատանում է ջրային կենդանիների զարգացումը, նավթի պատճառով բազմաթիվ ձկնատեսակներ թունավորվում են, հետևաբար թունավորվում են նաև մարդիկ:Տուժում են ձկնային տնտեսությունն ու ձկնորսությունը:
Մի խոսքով արդյունաբերական գործարանները շատ վատ են անդրադառնում երկրի ջրոլորտի վրա:
Չնայած նրան, որ քաղցրահամ ջուրը համարվում է վերականգնվող, նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է:


Комментариев нет:

Отправить комментарий