Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Երկրի ցածրադիր հարթավայրային շրջաններում արհեստական
ոռոգման
շնորհիվ
աճում
են
բամբակ,
նուռ,
թուզ,
բրինձ
և
այլն։
Հայաստանը հնուց ի վեր հռչակված է անուշահամ պտուղներով՝ խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, բալ, կեռաս, սալոր և այլն։ Հատկապես հռչակված է ծիրանը, որն օտարների կողմից ստացել է հայկական (armeniaca) անունը։
Հացահատիկային կուլտուրաների (ցորեն, գարի, հաճար, կորեկ) մշակությամբ
նշանավոր
են
եղել
Շիրակը,
Բագրևանդը,
Տարոնը,
Սևանի
ավազանը,
Երզնկայի
և
Խարբերդի
դաշտերը։
Հայաստանը
եղել
է
վայրի
ցորենի
նախահայրենիքներից
մեկը:
Ցամաքային կլիմայի պատճառով անտառները համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում, չնայած հնում, շատ ավելի տարածված են եղել։ Անտառները, որոնք մեծ մասամբ կոչվում էին մայրի, օղակում էին Հայկական լեռնաշխարհը՝ զբաղեցնելով նրա եզրային
և
տեղ-տեղ կենտրոնական
շրջանները։
Ծառատեսակներից
առավել
տարածված
են
կաղնին,
հաճարենին,
բոխին,
թխկին,
հացենին,
կեչին,
սոճին
և
այլն։
Արցախի,
Ուտիքի,
Սյունիքի,
Գուգարքի,
Տայքի,
Աղձնիքի,
Կորճայքի
անտառներում
ամենուրեք
հանդիպում
են
վայրի
պտղատու
ծառեր
և
թփեր։
Հայաստանի
կենտրոնական
շրջաններում,
որտեղ
չոր
կլիմայի
պատճառով
գործնականում
բացակայում
են
անտառները,տնկվել են արհեստական
անտառներ։
Դրանցից
Խոսրովի
անտառը
ներկայումս
վերածված
է
պետական
արգելոցի։
Հնուց ի վեր ընտանի կենդանիներից Հայաստանում բուծել են ոչխար, այծ, կով, գոմեշ, ձի և պահել զանազան թևավորներ՝ հավ, բադ, սագ։ Վայրի կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը,
արջը,
նապաստակը,
կինճը
(վայրի
խոզ),
վիթը,
եղջերուն,
այծյամը,
վայրի
ոչխարը
և
այլն։
Վայրի
թռչուններից
հանդիպում
են
արծիվը,
անգղը,
բազեն,
արագիլը,
կաքավը,
բադը,
սագը,
լորը
և
այլն։
Մարդու
գործունեության
հետևանքով
բավականին
կրճատվել
է
կենդանական
աշխարհը։
Սեպագիր
աղբյուրների
համաձայն՝
հեռավոր
ժամանակներում
Հայաստանի
հարավում
եղել
են
փղեր,
ջայլամներ
և
առյուծներ,
որոնցից
վերջինները
հիշատակվում
են
նաև
«Աշխարհացոյց»-ում։
Հայաստանի մի քանի աշխարհներ հնուց ի վեր հռչակված են եղել որպես ձիաբուծության խոշոր կենտրոններ։ Երկրի լեռնային և նախալեռնային ծաղկառատ վայրերում
մեծ
զարգացման
էր
հասել
մեղվապահությունը։
Արարատյան
դաշտում
բազմացող
մի
տեսակի
որդից
պատրաստում
էին
որդան
կարմիր
կոչվող
ընտիր
ներկ,
որն
արտահանվում
էր
տարբեր
երկրներ։





Комментариев нет:
Отправить комментарий