среда, 4 февраля 2015 г.

Մուֆլոն

Տարածված են Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում և Իրանում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։ Էդեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում: Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկվել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները: Տարածված է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում: Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին: Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում:
Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու , նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում(Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մբարձրություններում:
Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես` ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից: Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ:


Комментариев нет:

Отправить комментарий