Հոկտեմբերի 4-ին մենք ուղևորվեցինք դեպի Հրազդան, բարձրունք հաղթահարելու։Այնուհետև գնացինք Սոլակ գյուղի տեղի դպրոց, որտեղ մեզ ուղեկցեց Յաշա Սահակյանը, ով բնակվում է այդ գյուղում։ Մենք շրջեցինք Բջնի քաղաքով,խմեցինք բջնիի ջուրը։Այնուհետև պատրաստվեցինք մեր խմբով ` տիար Բլեյանը, տիար Գևորգը, տիկին Սոֆյան, ընկեր Քնարիկը և այլոք բարձրացանք Սոլակի Սուրբ եկեղեցին, մենք մոմ վառեցինք, աղոթեցինք և երազանք պահեցինք, հուսամ կկատարվի։ Այդ ամենից հետո մենք գնացինք մեր արդեն, իսկ շատ սիրելի դարձած ընկեր Տաթևի տուն, մեզ գրկաբաց ընդունեցին,և շատ համեղ հաճարով փլավ հյուասիրեցին (մեր մեջ ասած շատ համեղ էր ելի կուտեի ընկեր Տաթև)։Անցկացրեցինք հրաշալի օր հրաշալի միջավայրում։
Комментариев нет:
Отправить комментарий