Մենք սիրում ենք մեր աշխատանքը: Մեկ շաբաթ էլ չկա, որ ես Գեղարվեստի ավագ դպրոցի սովորող եմ, բայց արդեն հասցրել եմ սիրել իմ նոր ընկերներին և իմ ընտրած մասնագիտությունը: Ինչպես նկատեցիք, ես ընտրել եմ թատրոնի խորացված ուսուցման բաժինը : Ես շատ եմ սիրում այս մասնագիտությունը և արդեն նա իմն եմ համարում : Այսօր մենք աշխատեցինք միասին չորս դասաժամ բայց այդ ժամերը այնքան արագ անցան, որ չնկատեցինք: Երևակայական վարժանքներ, շնչառական վարժություններ, բերանային ապարատին ուղղված վարժանքներ, դժվար, բայց շա՜տ հետաքրքիր: Ինձ առավել շատ է դուր էկել բեմական խոսքը:Մի խոսքով ասածս ինչա դերասան լինելուց, կներեք ընկեր Քնարիկ (ընկեր Քնարիկը չի սիրում այդ դիմելաձևը) դերասան լինելուց լավ բան չկա այս աշխարհում:)













Комментариев нет:
Отправить комментарий