вторник, 28 февраля 2017 г.

Իմ ուսումնական պլանը.

Ուսումնական տարվա 2 -րդ կիսամյակը այս տարի իմ և իմ դասընկերների համար սկսվեց անակնկալներով: Ազատ որոշումններ կայացնելու, ընտրություն կատարելու հնարավորությունը մեր կրթահամալիրում անակնկալ չէր կարող մատուցել. մենք վաղուց սովոր ենք դրան: Ուղղակի մի տեսակ խորթ է, որ էլ ոչ մի դասաժամ մեր դասարանով միասին չենք լինելու։
Ես այս տարի, ինչ–ինչ հանգամանքներ նկատի ունենալով, ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն չեմ դիմելու։ Չգիտեմ ՝ որտեղ եմ կարդացել կամ լսել, բայց կրկնեմ ՝ աչքս է հեռուն, այսինքն` ուզում եմ բարձրագույն կրթություն ստանալ դրսում: Դա հետոյի խմդիր է ՝ կապված տարբեր հանգամանքների հետ։ Ուզում եմ լավ մտածել և ճիշտ ընտրություն կատարել։
Այս կիսամյակ ազատ եմ, կարող եմ ընտրել իմ նախասիրած առարկաները, կազմակերպել իմ օրը, զբաղվել սիրած զբաղմունքներով: Ընտրել եմ լեզուներ ՝ հայոց լեզու, անգլերեն, իսպաներեն, որոնց դասերին մասնակցում եմ հաճույքով: Բոլոր դեպքերում իմ նախասիրությունը (հոբբին) եղել և մնում է պարը: Սիրով ճանփորդում եմ ՝ փորձելով բազմազանություն մտցնել առանց այն էլ բազմազբաղ առօրյայում։

Комментариев нет:

Отправка комментария