четверг, 18 декабря 2014 г.

Դիջիթեքյան այց )))))


Մոտենում է Դիջիթեք-2015-ը: Ուրեմն, ինչ է պետք անել, իհարկե, տեղեկացնել հանրությանը: Սկսեցինք: Այսօր տիկին Սոֆյայի և ընկեր Իրինայի հետ այցելեցինք Ռուբեն Սևակի անվան թիվ 151 հիմնական դպրոց: Վերցրել էինք տեղեկատվական թերթիկներ, մեր նոթբուքերը: Դպրոցը ջերմորեն ընդունեց մեզ՝ արդեն զուգված տոնածառով: Մեզ ուղեկցեցին տնօրենի աշխատասենյակ, որտեղ փոխանցեցինք մեր տնօրենի նամակը և գնացինք դասասենյակ: Մոտ քառասուն աշակերտ դիմավորեց մեզ տաք, հաճելի դասասենյակում: ՏՀՏ ուսուցչուհի տիկին Աղամյանը ժպիտով ներկայացավ, իհարկե, մեր ներկայանալուց հետո: Անցանք գործի: Էլեկտրոնային գրատախտակը կար, միացրինք նոթբուքը և սկսեցինք: Ներկայացրինք կայքը, բոլոր բաժինները, տնօրենի և մեր բլոգները, այնուհետև սկսեցինք պատմել և ցուցադրել Դիջիթեքի մասին: Երբ գնում էինք, ես էլ, Էլիզան  էլ մտածում էինք, որ մեր ուսուցիչները կխոսեն, մենք միայն ներկա կգտնվենք: Բայց արի ու տես, լսարանն այնքան ուշադիր էր, սիրալիր, որ մենք էլ սկսեցինք իրար լրացնելով պատմել: Այսօր ես զգացի, թե ինչքան բան ունենք ցույց տալու, տեղեկացնելու, թե ինչքան հարուստ ենք մենք: Այդ դպրոցի սովորողներն էլ իրենց հերթին սկսեցին հարցեր տալ, ուրեմն հետաքրքիր էր: Ես և Էլիզան նույնիսկ, այսպես ասած, սեմինար անցկացրինք: Նշեմ նաև, որ այդ աշակերտները խելացի, հետաքրքիր հարցադրումներ էին անում: Մենք հասցրինք մի քանիսի հետ ընկերանալ, փոխանակել ֆեյսբուքյան հասցեներ, հրավիրեցինք կրթահամալիր: Մեզ դուր եկան նրանք: Նրանց ուսուցչուհին ասաց, որ ինքը մեր կրթահամալիրում եղել է, կցանկանար նորից լինել աշակերտների հետ, իսկ եթե աշակերտների համար սեմինարներ կազմակերպվեն, իրենք էլ կմասնակցեն: Մեկ ժամ տևեց մեր այցը, փոխանցեցինք՝ որքան հնարավոր էր շատ: Մեզ ճանապարհեցին տնօրեն տիկին Մարգարյանը, ՏՀՏ ուսուցչուհի տ. Աղամյանը: Դուրս եկանք՝ փոխադարձ շնորհակալությամբ, բարի խոսքերով:







Комментариев нет:

Отправить комментарий